Իրանը հայտնել է Բահրեյնում ԱՄՆ զինվորականների...

Իրանի զինված ուժերը գրոհել են ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրերի վրա Բահրեյնի մայրաքաղաքից ոչ հեռու՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

«Գրոհի են ենթարկվել ամերիկյան ահաբեկչական բանակի տեղակայման վայրերը Մանամա քաղաքի մերձակայքում», - ասվում է տեքստում, որից հատված է մեջբերել Tasnim լրատվական գործակալությունը:

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ գործողության հետևանքով «սպանվել և վիրավորվել են» տասնյակ ամերիկացի զինծառայողներ: