Իրանը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հար...

Իսրայելի ռազմական օբյեկտների վրա Իրանի պատասխան հրթիռային հարձակումը հանգեցրել է զգալի թվով իսրայելական F-35 կործանիչների ոչնչացմանը: Դրա մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Իբրահիմ Ջաբարին։

Թեհրանում չորեքշաբթի անցկացված գագաթաժողովի ժամանակ բրիգադային գեներալ Իբրահիմ Ջաբարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի արձակած հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ խոցել են նախանշված թիրախները։

Հրթիռային հարվածի ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միաժամանակ իրականացրել է «կիբերանվտանգության և էլեկտրոնային պատերազմի գործողություններ Իսրայելի ռեժիմի հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ՝ հնավարություն տալով հրթիռներին խոցել իրենց նախանշված թիրախները»  հավելել է իրանցի գեներալը:

Ըստ Գեներալ Ջաբարիի՝ իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական F-35 կործանիչներն ու անգարները՝ ոչնչացնելով այդ ռազմական թանկաեք ինքնաթիռների զգալի մասը։ Նա նշել է, որ «սիոնիստական ​​ռեժիմի ու ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական ծառայությունների համար լիովին անսպասելի են եղել, թեև իրանական հարձակումը հետ մղելու համար նրանք գործի են դրել են իրենց ամբողջ ժամանակակից սարքավորումներն ու ռազմական տեխնիկան»։