Իրանը կատարելագործված բալիստիկ հրթիռ է արտադրել, որը կարող է ծովում շարժվող թիրախներ խոցել, հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին, հաղորդում է Tasnim-ը:
Հրթիռը հաջողությամբ անցել է փորձարկումները, եւ այժմ ընթանում է դրա սերիական արտադրությունը, հավելել է նա։
Բաղերին նաեւ հայտնել է, որ նոր հրթիռը կարող է անվտանգություն ապահովել Իրանի շուրջ ծովերում՝ ավելի քան 1000 կմ շառավղով:
Բալիստիկ հրթիռն ունի 1500 կիլոմետր հեռահարություն, կարող է բարձր ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները, պարզաբանել է իրանցի գեներալը՝ հայտարարելով, որ «թշնամական ավիակիրներն ու ռազմանավերն այլեւս անվտանգ չեն լինի իրանական ափերից 1500 կիլոմետր հեռավորության վրա»։



