Իրանը հարված է հասցրել Պարսից ծոցում գտնվող չ...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտնել են Պարսից ծոցի հյուսիսային հատվածում գտնվող չորս նավի խոցման մասին, փոխանցում է «Reuters» գործակալությունը։

«Պարսից ծոցի հյուսիսում չորս նավ է խոցվել և հրդեհվել», — նշվում է հաղորդագրության մեջ։

«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որ եթե Վաշինգտոնը շարունակի նավերին հորդորել հատել ականապատ ջրային ուղին, ապա պատասխան գործողությունները կարող են տարածվել նաև տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանների վրա», — հավելում է լրատվամիջոցը։

Սեպտեմբերի 9-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել էր Հորմուզի նեղուցից դեպի արևելք նավագնացության համար արգելված գոտի սահմանելու մասին։ Նա նաև զգուշացրել էր, որ ցանկացած ջրային փոխադրամիջոց կենթարկվի պատժամիջոցների, եթե նեղուցով անցումը չհամաձայնեցնի Թեհրանի հետ։

Իրան-ԱՄՆ հակամարտության պատճառով Հորմուզով երթևեկությունը գրեթե կանգ է առել։ Սա նավթի համաշխարհային մատակարարումների առանցքային երթուղին է և Պարսից ծոցից դեպի բաց օվկիանոս ու հակառակ ուղղությամբ տանող միակ ծովային ճանապարհը։