
Իսրայելի բանակի կիբերհրամանատարության շտաբը՝ C4I կորպուսը, և Իսրայելի զինվորականների հետախուզական կենտրոնը Գավ Յամում հունիսի 19-ի առավոտյան դարձել են Իրանի հրթիռային հարվածների թիրախը: Այդ մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ այնտեղ են տեղակայված «հազարավոր զինվորականներ», որոնք պատասխանատու են հետախուզական տվյալների մշակման և կիբերգործողությունների համար:
Ինչպես նշում է գործակալությունը, Գավ Յամի հետախուզական կենտրոնը գտնվում է Իսրայելի հարավային Բեեր Շևա քաղաքի «Սորոկա» հիվանդանոցի մոտ: Հիվանդանոցը ենթարկվել է պայթյունի ալիքի ազդեցության և լուրջ վնասներ չի կրել, իսկ ռազմական ենթակառուցվածքը վնասվել է ճշգրիտ հարվածից, նշում է IRNA-ն: