«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն Իրանի գործընկերների հետ գրեթե համաձայնեցրել է Աղբենդ-Սալամ-Մելիք երկաթուղու առավել ընդունելի երթուղին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։
Նրա խոսքով՝ ներկայում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցումը շարունակվում է արագացված տեմպերով։ Հերթական փուլում կատարվում են Նախիջեւանի երկաթուղու վերակառուցման նախագծափաստաթղթավորման աշխատանքները։
Ռովշան Ռուստամովը նաեւ նշել է, որ ներկայում իրանական կողմից բանակցություններ են վարվում կամուրջների եւ երկաթգծի անցնելու տեղի մասին։