Իրանը դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ...

Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում տեղի է ունեցել դեպի Հայաստան էլեկտրահաղորդման գծի հանդիսավոր բացումը՝ էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շարքում, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Խերիս-Մեղրի 90 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման գիծը կարող է Հայաստան արտահանել 400 կիլովատտ իրանական էլեկտրաէներգիա։

Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը եւ Արեւելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը բացել են ավելի քան 2000 նախագիծ, քանի որ Իրանում նշվում է Կառավարության շաբաթը, հաղորդում է ԶԼՄ-ն: