Հայաստանում Իրանի դեսպան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը։ Նրա խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը։
«Իրանի դիրքորոշումը հետևյալն է` տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց մասնակցությամբ լուծվեն։ Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով։ Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա»,– ասել է Զոհուրին։