Իրանը դատապարտում է Օլիմպիական խաղերի բացման...

Իրանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին՝ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հիսուս Քրիստոսի վիրավորական պատկերների համար։ Այս մասին տեղեկանում է իրանցի քաղաքագետ Փուայի Հուսսեյնին։

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարն այս մասով ասել է. «Երեկ Փարիզում Հիսուս Քրիստոսի վիրավորական պատկերումը լիովին վիրավորական էր և հատեց բոլոր կարմիր գծերը։ Ֆրանսիան, որը քրիստոնեության հարուստ պատմություն ունեցող երկիր է, պետք է ամաչի սրա համար, և ես խնդրում եմ մեր քրիստոնյաներին ողջ աշխարհում արտահայտվել դրա դեմ. մենք խստորեն դատապարտում ենք դա»,-ասել է նախարարը։