Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպ...

Iran Air-ը՝ միակ իրանական ավիափոխադրողը, որը կարող էր թռչել դեպի Եվրամիություն, դադարեցնում է թռիչքները դեպի Եվրոպա ԵՄ նոր պատժամիջոցներից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի ավիափոխադրողների ասոցիացիայի տնօրեն Մաքսուդ Ասադի Սամանին։

«Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռչել է Եվրոպա, եղել է Iran Air-ը, և հաշվի առնելով Iran Air-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, դրանից հետո իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռչի Եվրոպա»,- մեջբերում է ILNA-ն նրա խոսքերը: