Թուրքամետ խմբավորումների եւ սիրիացի քրդերի հակամարտությունը, Թուրքիայի եւ Իսրայելի միջամտությունը Սիրիայի գործերին եւ ահաբեկչական սպառնալիքի աճը կարող են հանգեցնել լուրջ ապակայունացման արաբական հանրապետությունում՝ ընդդիմադիրների կողմից Դամասկոսի զավթումից հետո։ Այսպիսի կարծիք է արտահայտվել Vatan-e Emrooz իրանական թերթի հոդվածում։
Պարբերականի գնահատմամբ՝ «Սիրիային լավագույն դեպքում բաժին կընկնի Լիբիայի ճակատագիրը։ Բայց «Սիրիայում տարբեր միջազգային խաղացողների եւ ռազմական խմբավորումների ներկայությունը, որոնք տարբեր, երբեմն հակադիր մոտեցումներ ունեն, զենքի հսկայական պաշարների առկայությունը բազմաթիվ էթնիկ եւ կրոնական խմբերի» ձեռքին կհանգեցնեն այն բանին, որ «Սիրիայում կստեղծվի անհամեմատ ավելի մռայլ ճակատագիր, քան Լիբիայում»։
Իսրայելի ներխուժումը Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտի նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալումից եւ այդ շրջաններից սիրիական բանակի հեռանալուց հետո վկայում է այն մասին, որ «Իսրայելը պարզապես չի հետեւի իրավիճակին եւ կփորձի ապահովել իր անվտանգությունը», նշել է թերթը։