Իրանում մահապատժի են ենթարկել հօգուտ «Մոսադի»...

Հօգուտ իսրայելական «Մոսադ» հետախուզության լրտեսության մեջ մեղադրվողը մահապատժի է ենթարկվել Իրանում, երկուշաբթի տեղեկացրել է Mizan գործակալությունը, որը կապված է երկրի դատական իշխանության հետ։

«Տղամարդը, որը հետախուզական գործունեություն է վարել հօգուտ սիոնիստական վարչակարգի... այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ մահապատժի են ենթարկել Իսմայիլ Ֆեքրիին, որին բռնել էին 2023-2024թթ. ձմռանը։ Գործակալության տվյալներով՝ նա Իրանի մասին զգայուն տեղեկություն էր փոխանցել եւ կապ էր պահպանել իսրայելական հետախուզության երկու սպաների հետ։