Իրանում հայտնել են, որ ամերիկյան THAAD-երը չե...

Իրանը մտադիր է «ցավոտ» պատասխան տալ Իսրայելին, եթե վերջինը հարվածի իրանական օբյեկտներին, հակահրթիռային պաշտպանության THAAD (Terminal High Altitude Area Defense) ամերիկյան մարտկոցները չեն օգնի։ Այսպիսի զգուշացմամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին ԻՀՊԿ հրամանատարի զոհված տեղակալ Աբաս Նիլֆորուշանի հրաժեշտի արարողությանը։

«Դուք գիտեք, որ երբ մենք ինչ-որ բան ասում ենք, մենք դա կատարում ենք։ Եթե հարված հասցնեք մեր որեւէ օբյեկտին ինչպես Իրանի տարածքում, այնպես էլ տարածաշրջանում, մենք կպատասխանենք ցավոտ»,- ասել է Սալամին՝ դիմելով Իսրայելին։ Արարողության ուղիղ հեռարձակումը վարել է IRIB հեռուստաալիքը։