
Իրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիա եւ միջուկային հետազոտություններ իրականացնել, հայտնել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիա եւ միջուկային հետազոտություններ իրականացնել՝ հօգուտ հասարակության։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեր այդ իրավունքը»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
Նա նաեւ նշել է, որ Իրանը «պատերազմի չի ձգտել», եւ ժողովրդին միասնության կոչ է արել «ագրեսիայի դեմ»։