Իրանն արտադրում է իր պաշտպանական տեխնիկայի ավ...

Իրանի բանակի փոխհրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն այսօր ունակ են ապահովելու իրենց բոլոր պաշտպանական կարիքները՝ հենվելով տեղական արտադրության վրա։

Նա ընդգծել է, որ Իրանը այլևս կախված չէ արտաքին պետություններից և չի դիմում նրանց ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։

Սայյարին նշել է, որ Իրանի ցամաքային զորքերը արտադրում են տարբեր զինատեսակներ, հակաօդային պաշտպանության ուժերը՝ ռադարներ և պաշտպանական համակարգեր, ռազմաօդային ուժերը՝ տարբեր տեսակի ինքնաթիռներ, իսկ ռազմածովային ուժերը՝ հրթիռային կայանքներ, կործանիչներ և սուզանավեր։

Բացի այդ, Իրանը տիրապետում է ժամանակակից տեխնոլոգիաների, որոնք հնարավորություն են տալիս արտադրելու տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր և կիբեր-համակարգեր։

Այս ամենը, ըստ հրամանատարի, նշանակում է, որ Իրանը այլևս թույլ չի տալիս, որ օտար երկրները շահագործեն իրեն զենքի ու զինամասերի մատակարարման հարցում, այս մասին գրել է Իռնա-ն։