Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ծանուցու...

Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ծանուցում է ներկայացրել Հայաստանին և հանքարդյունաբերական ընկերությանը, գրում է Pars Today-ը։

Իրանի ջրային ռեսուրսների կառավարման ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից Իսա Բոզորգզադեն «Իլնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտման կապակցությամբ Իրանի գործողություններին, ասել է.

 «Արաքս գետի ջրի որակը և  աղտոտվածությունն Իրանի էներգետիկայի նախարարության կարմիր գիծն է: Մենք ունենք որակը ստուգելու համատեղ աշխատանքային խմբեր և աղտոտման վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել հայկական կողմին և հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությանը»:

Նա հավելել է. «Խմբային մոնիտորինգն իրականացվում է Իրանի էներգետիկայի նախարարության և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության կողմից: Բացի այդ,  լրացուցիչ հետազոտություններ են իրականացվում Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի, ինչպես նաև անասնաբուժական ջրային բաժանմունքում»:
«Մենք հետևում ենք, որպեսզի ջրի որակը չսպառնա մեր քաղաքացիների առողջությանը»,-նշել է Բոզորգզադեն։