Իրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ո...

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Երևանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ», - ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Իրանը ձգտելու է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում։

Դեսպանը նաև ընդգծեց, որ ներկայում Իրանի հետ տարեկան ապրանքաշրջանառությունը 700 մլն դոլար է կազմում, սակայն երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչև 3 մլրդ դոլարի։