Իրանի ոստիկանությունը կանխել է ահաբեկչություն...

Իրանի իրավապահ մարմինները կանխել են մի շարք ահաբեկչություններ, որոնք նախատեսում էր իրականացնել խումբը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը։

Նշվել է, որ ոստիկանները գործել են ենթադրաբար իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ կապված խմբավորման դեմ։ Ինչպես նշել է գործակալությունը, հաջող գործողության ընթացքում բոլոր սպառնալիքները վերացվել են։