
Իրանի միջուկային օբյեկտներում իրավիճակը, Իսրայելի հարվածների ֆոնին, նորմալ է, հայտնել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։ «Լավ վիճակ է»,- ասել է Էսլամին՝ պատասխանելով միջուկային օբյեկտներում առկա իրավիճակի մասին հարցին։ Նրա պատասխանի կադրերը ցուցադրվել են SNN հեռուստաալիքով։ Ավելի վաղ, հունիսի 13-ի գիշերը սկսված Իրան-Իսրայել հակամարտության սկզբից ի վեր, Իսրայելը հարվածել է երկրի մի քանի միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Նաթանզի եւ Ֆորդոյի: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել է, որ Իրանի միջուկային օբյեկտների արբանյակային պատկերները վերլուծելուց հետո Նաթանզի ստորգետնյա հարստացման սրահներում հայտնաբերել է հարվածների հետքեր: