Իրանի փոխնախագահն առաջարկել է ստեղծել միջազգա...

Իրանի փոխնախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆն առաջարկել է Մերձավոր Արեւելքում միջազգային կազմակերպություն ստեղծել՝ Մուսուլմանական արեւմտաասիական երկխոսության ասոցիացիա անվանմամբ (MWADA)՝ տարածաշրջանում կայունություն ստեղծելու եւ համագործակցությունը տարածաշրջանային խաղացողների միջեւ ամրապնդելու համար։

«Իմ փորձն ինձ սովորեցրել էոր Մերձավոր Արեւելքումհատկապես Պարսից ծոցում կայունության հասնելը պահանջում է ավելինքան ճգնաժամային կառավարումն էՈրպես [տարածաշրջանիվերափոխման մեխանիզմ՝ ես առաջարկում եմ ստեղծել մուսուլմանական արեւմտաասիական երկխոսության ասոցիացիա»,- գրել է Զարիֆը բրիտանական The Economist ամսագրի համար գրած հեղինակային հոդվածումԻրանցի քաղաքական գործչի կարծիքով՝ նոր նախաձեռնությունը պետք է միավորի Մերձավոր Արեւելքի բոլոր մահմեդական երկրները՝ ԲահրեյնըԵգիպտոսըԻրանըԻրաքըՀորդանանըՔուվեյթըԼիբանանըՕմանըԿատարըՍաուդյան ԱրաբիանՍիրիանԹուրքիանԱՄԷ-ն եւ Եմենը, հարթակ՝ հիմնված ընդհանուր կրոնիհավաքական անվտանգության եւ չմիջամտելու սկզբունքի վրա։

MWADA գլխավոր առաջնահերթություններըինչպես նշել է Իրանի փոխնախագահըպետք է լինեն Գազայի հատվածումԼիբանանումՍիրիայումԵմենում առկա բոլոր ճգնաժամերի լուծումը եւ ոչ տարածաշրջանային խաղացողների արտաքին միջամտությանը հակազդելը: «MWADA-ն պարարտ հող կապահովի ենթակառուցվածքային նախագծերի համար՝ տրանսպորտից մինչեւ էներգետիկ խողովակաշարեր եւ հեռահաղորդակցային ցանցեր:

Կառույցում նաեւ առաջնահերթություն է տրվելու մշակութային փոխանակումներին, համագործակցությանը ջրի կառավարման, ահաբեկչության դեմ պայքարի եւ մեդիա-արշավների համար՝ նպաստելու [ներդաշնակ] համակեցությանը»,- ընդգծել է Զարիֆը։