
Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմաթիի իմփիչմենթի ենթարկվելուց հետո, հայտնում է Fars-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ ԶԼՄ-ների՝ Զարիֆն իր հրաժարականը ներկայացրել է Իրանի խորհրդարանի (Մաջլիսի) նիստից հետո, երբ հայտարարվեց Հեմաթիի իմփիչմենթի մասին, ինչը հանգեցրել է նրա հրաժարականին։
Հաղորդվում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես դեռ պետք է ընդունի Զարիֆի հայտարարությունը:
Սա երկրորդ անգամն է, որ Զարիֆը հրաժարական է տալիս Իրանի փոխնախագահի պաշտոնից։ Նա առաջին անգամ միջնորդությունը ներկայացրել է անցյալ տարվա օգոստոսին՝ ասելով, որ դժգոհ է իր աշխատանքից, սակայն Իրանի նախագահը համոզել է նրան վերադառնալ իր պարտականություններին: