Իրանի նավթի նախարարը Իսրայելին մեղադրել է դիվ...

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին Իսրայելին մեղադրել է դիվերսիայի մեջ՝ փետրվարի 14-ին երկրի հիմնական գազատարը շարքից հանելու նպատակով, տեղեկացրել է Tasnim գործակալությունը։

Նախարարի խոսքով՝ «իսրայելական դավադրության հետեւանքով վնասվել են միայն գազատարի մի քանի ճյուղեր», «դիվերսիայի նպատակին հասնել չի հաջողվել»։