Իրանի նավթի նախարարն Ադրբեջանի վարչապետի հետ...

Իրանի նավթի նախարար Փաքնեժադը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը կոչ է արել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ շարունակելու և արագացնելու համար երկկողմ համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Մուստաֆաևի հետ երեքշաբթի կեսօրին հանդիպման ժամանակ Փաքնեժադն, ընդգծելով երկու երկրների միջև համագործակցության բարելավումը, հայտնել է, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն ունեն հարևանները, և որ նրանց մեջ առանձնահատուկ է Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումը։

Նշելով, որ նավթի և էներգետիկայի ոլորտը տնտեսական հարաբերությունների զարգացման առանցքներից մեկն է, Փաքնեժադն ասել է, որ Իրանը ողջունում է համագործակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Ադրբեջանի առաջարկվող ցանկացած նախաձեռնություն, սակայն հավելել է, որ նման համագործակցությունը անհրաժեշտ ենթակառուցվածքներ է պահանջում»,-գրում է Mehr-ը։

Իրանի նավթի նախարարը նավթի փոխնախարարին հանձնարարել է Թեհրան-Բաքու համատեղ աշխատանքային խումբ ստեղծել և ապահովել դրա գործունեությունը։