Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտից հետո Կրեմլի պալատում երեկոյան նամազ է իրականացրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Tansim գործակալությունը՝ հրապարակելով նախագահի լուսանկարը:
Ռաիսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հունվարի 19-ին առաջին անգամ այցելել է Ռուսաստան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին կարևորել է Ռաիսիի այցը՝ նշելով, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: