Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրի և ներդրումների, տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։
«Բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը, ինչպես նաև հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։