Իրանի նախագահը հերքել է Թրամփի դեմ մահափորձի...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է իսլամական հանրապետության հասցեին հնչած մեղադրանքները ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ պատրաստելու վերաբերյալ։«Դա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի եւ այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով թեժացնել իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման փորձեր չի արել, եւ, որքան գիտեմ, չի անի»,- ընդգծել է Իրանի նախագահը NBC News-ի հարցազրույցում։Թրամփի դեմ մահափորձեր են կատարվել 2024թ. հուլիսին եւ սեպտեմբերին։ Դրանից հետո քաղաքական գործիչն ասել է, որ Իրանը վտանգ է ներկայացնում իր կյանքի համար։ Հանրապետականների քարոզարշավը հայտնել է, որ ԱՄՆ հետախուզությունն իրեն տեղեկացրել է «Իրանի իրական եւ կոնկրետ սպառնալիքների մասին», որոնք նպատակ ունեն ապակայունացնել Միացյալ Նահանգները: Իսլամական հանրապետության ԱԳՆ-ն այս հայտարարությունները կեղծ է անվանել։ Ըստ Իրանի իշխանությունների՝ դրանք Թրամփի ընտրարշավի մի մասն են եղել։