Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներ...

Պատժամիջոցների ներդրումը սպառնում է միջազգային խաղաղությանը. BRICS-ը պետք է հավասար համագործակցության օրինակ ծառայի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը, ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացված «outreach» / «BRICS plus» հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Միակողմանի սահմանափակող միջոցների ներդրումը վտանգել է միջազգային խաղաղությունը, զարգացման շատ գործընթացներ խնդիրներ են առաջացրել Միացյալ Նահանգների և արևմտյան երկրների հարկադիր և սահմանափակող միջոցների պատճառով, հետևաբար BRICS-ը և BRICS Plus-ը պետք է մշակեն և իրականացնեն համագործակցության թափանցիկ, արդար, ներառական և ոչ խտրական սկզբունքներ»,- ասել է նա։

«Միջազգային պատժամիջոցները կործանարար ազդեցություն ունեն միջազգային հարաբերությունների վրա և թույլ չեն տալիս երկրներին օգտվել իրենց ֆինանսական ռեսուրսներից՝ դժվարացնելով նրանց ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության գործընթացներին»,- ընդգծել է Իրանի ղեկավարը։