Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբա...

Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր՝ կիրակի առավոտյան, այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքն, որը տուժել ու վիրավորում է ստացել Իսրայելի ռմբակոծության հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Parstoday լրատվականը:

Ըստ Ալիք օրաթերթի,  այցի ընթացքում Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանի հետ և նրան փոխանցել նախագահ Փեզեշքյանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան: Հայ ընտանիքի մյուս երեք անդամները մասամաբ թեթև վերքերով հիվանդանոցից դուրս են գրվել դեպքի երկրորդ օրը:

Ալավին նաև զրուցել է հիվանդանոցի պաշտոնյաների և բուժանձնակազմի հետ ռմբակոծության հետևանքով տուժածների բուժման մասին տեղեկանալու համար։