Իրանի խորհրդարանի նախագահը ցավակցություններ է...

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆն իր ցավակցությունն է հայտնել կաթոլիկ եկեղեցու առաջնորդՀռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի մահվան կապակցությամբորը մահացել է երկուշաբթի  88 տարեկան հասակում, տեղեկացրել է Mehr-ը։

«Հարգարժան հոգեւոր առաջնորդ եւ կաթոլիկ քրիստոնյաների առաջնորդ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահը խոր ափսոսանք է առաջացնում»,- նշվել է ուղերձում։

Ղալիբաֆը նկարագրել է հանգուցյալ Ֆրանցիսկոս պապին որպես խաղաղության ջատագովորը վերջին տարիներին զգալի ջանքեր է գործադրել Աստծո հավատացյալների միջեւ բարեկամությունն ու կարեկցանքն ամրապնդելու համար:

Նա ավելացրել է, որ Հռոմի պապի մարդասիրական բարեփոխումները, որոնք ուղղված են միաստվածության, միջկրոնական երկխոսության, համաշխարհային խաղաղության եւ ճնշվածներին աջակցելուն, «հատկապես Գազայում Իսրայելի ջարդերի բացահայտ դատապարտումը եւ պաղեստինցի խաղաղ բնակիչների ցեղասպանությունը դադարեցնելու պահանջները, միշտ կհիշվեն»։