Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈւ-ի զորավարժ...
Արման Աբովյանը գրում է․
«Իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈւ-ը անցկացնում են ԻՀՊԿ ուժերի և Իրանի կանոնավոր բանակի լայնածավալ զորավարժություններ։
Զորավարժությունների ներկա են ԻՀՊԿ ղեկավարությունը ( ԻՀՊԿ հրամանատար` գեներալ մայոր Հուսեյն Սալամին և ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամադ Փաքփուրը):
Զորավարժություններին ներգրավված են մոտ 130000 զինվոր, հազարից ավել ծանր զինտեխնիկա, ավիացիա, ԱԹՍ։
Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ակտիվությունը Հայասատանի սահմանների շուրջ իրանցիները ավելի քան պատկերավոր ակնարկում են, որ չեն պատրաստվում <<հանգիստ նստել>> երբ սպառնալիք է առաջանում իրանա-հայկական սահմանի նկատմամբ։
Իրանցիների համար Հայաստանի հետ սահմանը փաստացի միակ <<պատուհան>> է դեպի արտաքին աշխարհ, որը չի վերահսկվում պայմանական Արեմուտքի կողմից։
Վիճակը ավելի քան լուրջ է»։
311823405_1130566751185258_5008639496810903577_n311595574_1130566701185263_6283299733155215286_n311739672_1130566674518599_461506145048191926_n