Իրանի իշխանությունները մեդալ են հանձնել մեր զ...

Իրանի իշխանությունները որոշել էին Ադրբեջանում իրենց դեսպանի միջոցով մեդալ հանձնել մեր զինված ուժերի կողմից անցած տարվա հուլիսին ոչնչացված գեներալ Փոլադ Հաշիմովի ընտանիքին։ Այս մասին իր էջում գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Մեդալը հանձնեցին, նկարվեցին, մի քիչ ուրախացան, բայց էսօր արթնացան ու լսեցին, որ Փոլադի մայրը մեդալից հրաժարվել է ու կոչ արել Իրանի իշխանություններին այսուհետ չշահարկել Փոլադի անունը։

Սա այն դեպքում, երբ Թուրքիայում Փոլադ Հաշիմովի անվան պուրակ կա բացված։

Կեցցե՛ն Փոլադ Հաշիմովին ոչնչացրած մեր հերոսները»,-նշել է նա: