Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ տարածաշրջանը չի կարող հանդուրժել հետագա լարվածությունը՝ նշելով, որ Իրանի և Ֆրանսիայի միջեւ կան բազմաթիվ տարաձայնություններ, սակայն երկխոսությունը անհրաժեշտ է եւ կենսական նշանակություն ունի միջազգային հարաբերություններում, տեղեկացրել է Mehr-ը։
«Միմյանց դիրքորոշումներն իմանալը եւ թյուրիմացությունների եւ վրիպումների կանխումը միշտ շատ կարեւոր են եղել եւ երկխոսության գլխավոր նպատակներից են,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ։- Իմ ուղեւորությունը Փարիզ խորհրդակցությունների եւ երկխոսությունների շարունակությունն է, որոնք արդեն անցկացրել ենք այս երկրի հետ տարբեր ոլորտներում, ներառյալ տարածաշրջանային հարցերը, միջուկային խնդիրը, եվրոպական բանավեճերը, բանակռիվներն Ուկրաինայի վերաբերյալ, միջազգային հարցերը եւ երկկողմ հարցերը մեր միջեւ«։ Նշելով, որ Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ թեեւ բազմաթիվ տարաձայնություններ կան, Արաղչին ասել է, որ միեւնույն ժամանակ նրանք միշտ քաղաքական երկխոսություն եւ խորհրդակցություններ են վարել միմյանց հետ։
Արաղչին ընդգծել է, որ միմյանց դիրքորոշումներն իմանալն ու թյուրիմացությունների եւ վրիպումների կանխումը միշտ շատ կարեւոր են եղել եւ երկխոսության գլխավոր նպատակներից են։
«Մենք կարճ քննարկել ենք տարածաշրջանային հարցերը, ներառյալ Լիբանանը, Պաղեստինը եւ Գազան, եւ լսել ենք միմյանց դիրքորոշումները»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ կարեւոր հարցը, որը անհրաժեշտ է ուշադրության առնել, այն է, որ տարածաշրջանը չի կարող համակերպվել հետագա լարվածությանը եւ հակամարտություններին, եւ այդ լարվածությունների եւ հակամարտությունների արմատական պատճառը իրավիճակն է տարածաշրջանում, Իսրայելը, «որին, ցավոք, Միացյալ Նահանգները եւ արեւմտյան երկրները անընդունելի իմունիտետ են տրամադրել՝ անելու ինչ ուզենա», ավելացրել է Իրանի արտաքին գործերի նախարարը։



