Իրանի արտգործնախարարը մեկնում է Ադրբեջան

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիյանը մեկնել է Բաքու, հայտնում է IRNA-ն։

Իրանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Աբդոլլահիյանն Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիներն ու տարածաշրջանային գործընթացները։