Իրանի արտգործնախարարը հաջորդ շաբաթ կայցելի Պա...

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Պակիստանի իր պաշտոնակցի հրավերով հաջորդ շաբաթ կայցելի Իսլամաբադ, հայտնում է IRNA-ն։

Իրանի և Պակիստանի արտգործնախարարությունները համատեղ հայտարարությամբ պայմանավորվել են նաև մինչև հունվարի 26-ը երկու երկրների դեսպանների վերադարձի շուրջ։

Ամիր Աբդոլլահյանը հունվարի 29-ին կայցելի Իսլամաբադ՝ Պակիստանի արտգործնախարար Ջալիլ Աբբաս Ջիլանիի հրավերով։