Իրանի արտգործնախարարն այցելել է Լիբանան. նա խ...

Լիբանան այցելած Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի Բեյրութում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են օգնել երկրի վերականգնմանը, հաղորդում է Mehr-ը։

Արաղչին հայտարարել է, որ «երբ խոսքը վերաբերում է Լիբանանի վերակառուցմանը, իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել այդ վերակառուցմանը, և այդ աշխատանքը կիրականացվի Լիբանանի կառավարության միջոցով, եթե Լիբանանի կառավարությունը ցանկանա»։

«Մենք աջակցում ենք Լիբանանում ազգային երկխոսությանը, ազգային միասնությանը և ազգային համաձայնությանը, և կաջակցենք Լիբանանի բոլոր խմբերի, էթնիկ խմբերի, մյուս համայնքների ընդունած ցանկացած որոշմանը, -նշել է նա։ -Այս բանակցությունները վերաբերում են միայն լիբանանցիներին, և ոչ մի օտար պետություն իրավունք չունի միջամտել դրանց։ Մենք լիովին աջակցում ենք Լիբանանի անկախությանը և դատապարտում ենք երկրի որոշ հատվածների օկուպացիան սիոնիստական ​​ռեժիմի կողմից»։

Երեքշաբթի Բեյրութ կատարած այցի ընթացքում Արաղչին բանակցություններ է վարել իր լիբանանցի գործընկեր Յուսեֆ Ռաջիի, նախագահ Ժոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։