Իրանի արտաքին գործերի նախարարը ներկա կլինի Թո...

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կմասնակցի Թուրքիայում «3+3» տարածաշրջանային պլատֆորմի նիստին, տեղեկացրել է Sabah թուրքական թերթը՝ հղում կատարելով Անկարայում Իրանի դեսպան Մոհամադ Հասան Հաբիբոլահզադեին։

«Դեսպանը հայտնել է, որ «3+3» պլատֆորմի երրորդ նիստը՝ ուղղված խաղաղության հասնելուն եւ ձեւավորված Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի կողմից, նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, եւ որ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին կմասնակցի այդ նիստին»,- գրել է պարբերականը։

«3+3» պլատֆորմը ենթադրում է Հարավային Կովկասի տարածաշրջանի վեց երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան) լայն համագործակցություն։ Վրաստանը քանիցս հրավիրվել է մասնակցելու այս ձեւաչափին, բայց առայժմ չի միացել նրա աշխատանքին։ 2021թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացել է պլատֆորմի առաջին նիստը։