Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը մարտի 15-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա, որպեսզի կոնսուլտացիաներ վարի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման հարցի շուրջ: Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
«(Միջուկային գործարքի շուրջ) կոնսուլտացիաները շարունակվում են տարբեր մակարդակներով: ԳՀՀՊ-ի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարությունները եւ ԱԳՆ-ների ղեկավարները շփումներ են իրականացնում միմյանց հետ.- ասել Է նա: Այսպես, Ամիր Աբդոլլահիյանը վաղը մեկնում Է Մոսկվա, որպեսզի շարունակի այդ կոնսուլտացիաները»: Մարտի 11-ին Վիեննայում միջուկային գործարքի շուրջ երկխոսության մասնակիցները հայտարարել են բանակցային գործընթացը դադարեցնելու մասին: Մասնակիցների պատվիրակությունները վերադարձել են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ կոնսուլտացիաների համար: Փետրվարի 8-ին ընդմիջումից հետո Վիեննայում վերսկսվել Է բանակցությունների ութերորդ փուլը սկզբնական տեսքով միջուկային գործաքի վերականգնման եւ այդ բազմակողմ համաձայնագիր ԱՄՆ-ի վերադարձի նպատակով:
Աշխատանքը տարվում Է ինչպես Իրանի եւ «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա), համատեղ հանձնախմբի շրջանակներում, այնպես Էլ ԱՄՆ-ի հետ առանձին կոնսուլտացիաների ձեւաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որն առայժմ պատրաստ չԷ ուղղակի երկխոսության ամերիկյան կողմի հետ: Բանագնացներն ավելի վաղ պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի վրա աշխատանքի գործընթացը: Ենթադրվում Է, որ կոնսուլտացիաների ութերորդ փուլը կարող դառնալ վերջինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



