Իրանի հարավ-արևելքում նահանգի անվտանգության խոսնակ, բրիգադային գեներալ Ահմադ Շաֆաին ասել է, որ տարածաշրջանում գործող խոշոր ահաբեկչական խմբավորման չորս անդամներ սպանվել են, ևս վեցը ձերբակալվել են, հայտնում է Mehr-ը։
Ահաբեկիչների լիկվիդացումն ու ձերբակալությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Թաֆթանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 սպաների մահվանից հետո:
Գեներալ Շաֆայիի խոսքով՝ տեղի անվտանգության ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը և տեղական ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները ուժեղ հարված են հասցրել հակառակորդի «ահաբեկչական վստահված անձանց»։
Անցած շաբաթվանից ահաբեկչական խմբավորման 14 անդամներ ձերբակալվել են, ևս ութը սպանվել են, ասել է նա։
Ձերբակալվածները Թաֆթանում անվտանգության ուժերին սպանած ահաբեկչական խմբավորման հիմնական անդամներն են, հավելել է նա:
Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանում տեղի անվտանգության ուժերի գործողությունների ընթացքում առգրավվել է մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ ամերիկյան արտադրության։