
Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են զենքի վաճառողների խմբի, որը փորձում էր անօրինական ճանապարհով երկիր տեղափոխել զենք ու զինամթերք, հայտնում է Mehr-ը։
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Համզա Սեյեդ ալ-Շոհդա բազայի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ իրենք վնասազերծել են զենք վաճառողների խմբի և նրանցից առգրավել մեծ քանակությամբ զենք:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայի տվյալների համաձայն՝ նրանք զենք են տեղափոխել երկրի ներսում՝ երկրի անվտանգությունը խաթարելուն ուղղված գործողություններ կատարելու նպատակով։
Ուժայինները զենքի վաճառողներից առգրավել են 9 ինքնաձիգից բաղկացած խմբաքանակ և մեծ քանակությամբ պարկուճ։