
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը Ռուսաստանի իշխանությունների հետ ծրագրված քննարկվող թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Այս ուղևորությունը վաղուց ծրագրված էր Գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը փոխանցելու համար: Դա համընկավ վերջին իրադարձությունների՝ անուղղակի բանակցությունների հետ: Մենք միշտ քննարկել ենք միջուկային հարցը Ռուսաստանի մեր ընկերների հետ: Մենք կարծիքներ փոխանակեցինք, խորհրդակցեցինք: Եվ հիմա լավ հնարավորություն է դա քննարկելու ռուսական կողմի հետ», – ասել է նա լրագրողներին Մոսկվա ժամանելուն պես: