
Իրանի ԱԳ նախարարն այսօր կժամանի Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կհանդիպի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները հոկտեմբերի 21-ին կմասնակցեն Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը։