Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին Թեհրանում մասնակցել է Իրան-Ադրբեջան ռազմական և պաշտպանական համագործակցության հանձնաժողովի չորրորդ նիստին, հայտնում է Mehr-ը։
Աշտիանին ընդգծել է, որ ժողովուրդների միջև խորը կապերի առկայությունը նպաստում է երկրների միջև երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմանը։
«Հարաբերությունների և փոխգործակցության [շարունակվող] միտումը [երկրների միջև] հարթակ է ծառայում նրանց հաջողության համար՝ երկրների նպատակների և ազգային շահերի շրջանակներում համագործակցության բարենպաստ ընդլայնման [ապահովման] համար»,- հավելել է նա։
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Ադրբեջանը «կարևոր տեղ» է զբաղեցնում Իրանի պաշտպանության և արտաքին քաղաքականության մեջ։
Նա նշել է, որ Հարավային Կովկասն Իրանի համար անվտանգության հարցերում կարեւոր դեր է խաղում։
«Այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և գործընթացները, անկասկած, ազդեցություն ունեն Իրանի անվտանգության վրա»,- ասել է Աշտիանին։