
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնաբանել է Իրան-ԱՄՆ լարվածությունը, նշել՝ հնարավոր հակամարտությունը տարածաշրջանի համար ողբերգական հետևանքների կհանգեցնի:
«Մոսկվան չի ցանկանում, որ նման բան տեղի ունենա»,- շեշտել է պաշտոնյան, հավելել՝ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններին:
Միևնույն ժամանակ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի նախատեսում ռազմական դաշինքի ստեղծում կամ ռազմական օգնության տրամադրում: