Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ ենք գնալո...

Այո, Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա եւ անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հեր հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ գաղափարախոսությունը պետք է նախ ձեւակերպվի գրավոր ձեւով որպես փաստաթուղթ: Այդ ձեւակերպումը, որի վրա աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ, ես կհամարեի զրոյական կետ: Քանի որ դա զրոյական կետ է, մենք պետք է արձանագրենք, որ այդ կետում ՀՀ-ում այդ գաղափարախոսությունն ունի զրո համախոհ: Մենք այդ կետից պետք է սկսենք այդ համախոհության ձեւավորումը իրական Հայաստանի հայեցակարգի շուրջ:

Պարզ է, որ համախոհների թիվը զրո չէ, բայց ես ճիշտ եմ համարում, որ այսպես առաջ շարժվենք: Երբ որ այդ գաղափարախոսությունը գրավոր տեսք ստանա, օրինակ, ես ինքս ինձ պետք է արձանագրեմ որպես դրա համախոհ եւ այդ գաղափարախոսությամբ գնանք ժողովրդի մոտ ու համախոհություն ձեւակերպենք»,-ասաց Փաշինյանը:

Երկրորդ փուլը, ըստ նրա, պետք է տեղի ունենա այդ գաղափարախոսության նկատմամբ հանրային համախոհության ձեւավորման փուլը. «Եվ երրորդ փուլում այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի 2026 թվականի հերթական ընտրություններում: Այո, առաջիկա քաղաքական շրջափուլը հենց ընտրություն է լինելու այս տրամաբանության մեջ: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ-ում ժողովրդի եւ ՀՀ-ի պաշտոնական գաղափարախոսություն: Սա է իմ պատկերացումը: Իհարկե, վերջնական որոշումը կկայացնի ՀՀ քաղաքացին»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ պետք է ՀՀ քքղաքացիներին դարձնեն այդ գաղափարախոսության կրող եւ այդ կրող լինելը պետք է արտահայտվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. «Սա է այն պլանը, որ պատեհ առիթով կներկայացնեմ եւ ժողովրդին, եւ կառավարող մեծամասնությանը, եւ իհարկե ՔՊ-ին»: