Օրերս մի խումբ ՔՊ-ականներ ընտանեկան բռնության դեմ պայքարի անվան տակ օրենսդրական կարգավորում էին բերել, որով կարգելվի կուսության ստուգումը բժշկական հաստատություններում։ Նախագիծը քննարկվում էր ԱԺ Մարդու իրավուքնների հանձնաժողովում։ Նիստը գլխավորում էր ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ով հանրությանը առավել հայտնի է իր քաղաքացիական կնոջը ծեծելու պատմությամբ։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Բաքոյանի քաղաքացիական կինը հանդիպել էր Politik.am-ի լրագրողի հետ և ներկայացրել փաստեր իր նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ։ Մեր այդ հրապարակումը մեծ սկանդալ դարձավ, բայց Բաքոյանն այդպես էլ անպատիժ մնաց։
Ու հիմա իր ընտանիքում կնոջ նկատմամբ բռնություն գործադրողը քննարկում է ուրիշի ընտանիքներում հնարավոր բռնությունը կանխարգելելը։ Սա մաքուր ՔՊ-ական վարքագիծ է։ Միայն պատկերացնել կարելի է, թե կուսության դեմ ջիհադ հայտարարած ՔՊ կանայք ինչ տրավմաներ ու մութ պատմություններ ունեն։ Հուսանք մի օր կբացահայտվի։