
Instagram-ը սկսել է փորձարկել մեկնաբանությունների համար «չհավանել» կոճակի գործառույթը, որը թույլ կտա արձագանքներ դնել անցանկալի մեկնաբանությունների վրա՝ առանց հրապարակայնորեն բացահայտելու ձեր դիրքորոշումը:
Techcrunch-ը հայտնում է, որ Instagram սոցիալական ցանցը սկսել է նոր գործառույթի փորձարկումը, որը թույլ է տալիս «չհավանել» կոճակի միջոցով արտահայտել վերաբերմունքը գրառումների և Reels-երի տակ գտնվող մեկնաբանություններին: Ընկերությունը հաստատել է, որ փորձ է անցկացնում ՝ օգտատերերին հնարավորություն ընձեռելու հայտնել, որ մեկնաբանությունը իրենց դուր չի գալիս կամ անտեղի է: