Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Politik.am-ի հետ զրույցում անդրադարձավ իշխանափոխության մեկ տարվան` ամփոփելով այդ ընթացքում կատարված համակարգային փոփխոխությունները, հնարավոր զարգացումներն ու անկումները:
Քաղաքագետի կարծիքով` այս ընթացքում որևէ բնագավառում շոշափելի առաջընթաց չի գրանցվել` ավելացնելով` շատ բնագավառներում որևէ բանի չհասնելը ինքը պայմանավորում է նրանով, որ մեկ տարին շատ քիչ ժամանակ է, այնպիսի նկատելի արդյունքների հասնելու համար, որոնք քաղաքացին կզգա իր մաշկի վրա.
«Ամենակարևորը այն է, որ հենց ինքը Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարության անդմաները հենց իրենք են ընդունում, որ այս մեկ տարվա ընթացում շատ դեպքերում շոշափելի և նկատելի բանի չեն հասել: Չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերի ժամանակ վարչապետն ասաց, որ ինչ խոստում տվել է` կատարել է, ինքս այդ խոստումների կատարաման վերաբերյալ մեծ վերապահում ունեմ` սկսած մենաշնորհներից, մերջացրած աշխատավարձերի բարձրացումով և նոր աշխատատաեղերի ստեղծմամբ: Վարչապետն, իհարկե, իր տեսակետն ունի, սակայն շատ դեպքերում նրա հետ համաձայն չեմ»:
Քաղաքագետը ավելացրեց` ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա միայն այն հանգամանքը, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ քրեկան գործ է հարուցված ցույց է տալիս, որ կառավարման համակարգից կոռուպցիան ամբողջությամբ արմատախիլ չի արվել: Հատուկ նշեմ, որ որևէ մեկին մեղադրելու կամ անմեղության կանխավարկածը խախտելու մտադրություն չունեմ:



