«2018 թվականին, երբ որ հետապնդումը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հետևից տեսանք՝ ինչ արհավիրք եկավ մեր պետության, մեր ազգի գլխին։ Եվ այսօր, այսօր այն տպավորությունն է իմ մոտ, որ մեզ նոր աղետ է սպասվում։ Նոր արհավիրք է սպասվում։
Եվ ո՞նց։ Նոր Սահմանադրությամբ, ադրբեջանցիների նոր պահանջով ու ՔՊ-ականների համաձայնվելով։
Շատ ուղիղ քաղաքական հետապնդում է։
Եվ ես իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, իմ աջակցությունը՝ Քոչարյան ընտանիքին և քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող քաղբանտարկյալ Սեդրակ Քոչարյանին։
Այդ որ խոսում եք կոռուպցիայից, մի փունջ կոռուպցիայի գործ եմ նվեր տվել ձեզ։ Այդ ձեր Քննչականը կարո՞ղ է գործ հարուցել։ Իհարկե չի կարողանա»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



