Ինձ կոռուպցիայի մեջ մեղադրելն աբսուրդ է . Դավ...

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Սանարսյանը նշեց, որ շարունակում է իր հարգալից վերաբերմունքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

«Շատերը վարչապետից ակնկալում են, որ արդարադատություն պետք է իրականացնի, բայց նրա ֆունկցան չէ, խնդրում եմ՝ էդ հարցով իրեն մի դիմեք, որովհետև չի պատասխանելու », - ասաց Դավիթ Սանասարյանը։

ՊՎԾ նախկին ղեկավարն ընդգծեց՝ որևէ մեկը չի ասել, թե խնդիրներ գոյություն չունեն։

«Խնդիրները միշտ եղել են ու շարունակական պայքար կա դրանք վերացնելու ողղությամբ», - ասաց Սանասարյանը։

Նա շեշտեց, թե իրավապահ մարմինները պետք է համապատասխանեն նոր Հայաստանի պահանջներին։

Իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելը, ըստ Սանասարյանի, աբսուրդ է ուղղակի։