Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության խոհրդի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քպական թեզերը պատերազմի վերսկսման մասին, ոչ այլ ինչ են, քան մահակ մեր հասարակությանը վախի մթնոլորտում ընտրության տանելու: Պատերազմով սպառնալ սեփական ժողովրդին կարող է միայն նա, ով ունի նման պայմանավորվածություն: Խաղաղության մասին աղաղակողները խճճվել են սեփական ստերի հոսանքում և հակասում են իրենց իսկ թեզերը: Խաղաղությունը չի կարող և չպիտի կախված լինի մեկ անձից, կամ քաղաքական ուժից, հակառակ դեպքում դա ոչ թե խաղաղություն է, այլ պայմանավորվածություն զիջումների մասին՝ չհարձակվելու պայմանով:
Իսկ ովքեր են խոսում խաղաղությունից, նրանք ում կառավարման տարիներին պատերազմ ու կորուստներից անդին ոչինչ չի եղել:
«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն:
Ռոբերտ Քոչարյանը փորառությամբ ապացուցած միակն է, ով կարող է ապահովել արժանապատիվ կյանք և արժանապատիվ խաղաղություն:
Հունիսի 7-ին, ընտրություն կատարելիս, պետք է հստակ պատկերացնել, ում կուզեք ձեր անունից և ձեր փոխարեն բանակցի Ալիևի, Պուտինի, Թրամփի և այլոց հետ…
Երբ այս պատկերացմամբ մոտենաք քվեախցին, ապա փորձառու նախագահը մրցակցությունից դուրս կլինի փորձանքի և փորձությունների մրցավազքում…